Պեսկով. Պուտինը եւ Քոչարյանը ընկերական հարաբերություններ ունեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին միավորում են ընկերական հարաբերություններ, շփումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառուցողական է։ Այս մասին Բիշքեկում «Sputnik Արմենիա»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կարող եմ ասել ձեզ մի բան, իր անցած այցի ժամանակ Պուտինը հանդիպել է երկրորդ նախագահի տիկնոջ հետ։ Նրանք բարեկամական հարաբերություններ են պահպանում։ Դուք գիտեք, ե՛ւ Պուտինին, ե՛ւ երկրորդ նախագահին միավորում են բարեկամական հարաբերությունները»,- ասել է նա։
Պեսկովը չի մեկնաբանել Քոչարյանի ձերբակալությունը։ Նա նշել է, որ իշխանափոխությունից հետո շատ ժամանակ է անցել եւ եղել է դադար հայ-ռուսական հարաբերություններում։
Պեսկովի խոսքով՝ Փաշինյանը հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահի հետ։
«Նրանք աշխատանքային կառուցողական հարաբերություններ են հաստատել։ Հարաբերությունները հիանալի զարգանում են, ինչպես եւ պետք է լինի մեր երկու երկրների միջեւ»,- ասել է նա: