25.11.2024
Ռուսաստանում մահացել է Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը
prev Նախորդ նորություն

Տնտեսական հեղափոխությունն արդեն իրողություն է, այն տեղի է ունեցել. նախարար

ՀՀ վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխությունն արդեն իրողություն է, այն տեղի է ունեցել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, կառվարության նիստից հետո հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:


Նա այսպես է պատասխանել այն կարծիքներին, թե տնտեսական հեղափոխություն չի կարող լինել: «Ընդդիմադիրները, որոնք պնդում են, որ հնարավոր չէ, նրանց թվում է՝ դա մի բան է, որը պետք է տեղի ունենա ապագայում և անտեսում են այն կարևոր փոփոխությունները, որոնք մեր իրականության մի մասն են»,- ասաց նախարարը:


Ոսրպես տնտեսական հեղափոխության ապացույց նա մատնացույց արեց այն, որ արհեստական մենաշնորհներ չկան և, ըստ նրա, չեն կարող լինել, կոռուպցիա չկա և չի կարող լինել: «Հավասար մրցակցային պայմաններում բոլորն ազատ են իրենց գաղափարներն իրագործելու համար, որը, տնտեսական հեղափոխության կարևոր մասն է», - ասում է նա:


Անդրադառնալով այն հարցին, թե 7.1 տոկոս տնտեսական ակտիվությունն արդյո՞ք լավ ցուցանիշ է, Խաչատրյանը պատասխանեց, որ նրանց կարծիքով՝ լավ է, սակայն կարող է լինել ավելի լավ: Նա նաև նշեց, որ տարին կամփոփեն 7 տոկոս տնտեսական աճով:


Խաչատրյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է՝ 7.1 տոկոսն իրական ցուցանիշ չէ, և իրական աճը 3.0-3.5 տոկոսի միջակայքում է, նախարարն ասաց, որ Բագրատյանը առանց հիմնավորումների ամեն ինչ կարող է ասել:


«Եթե նա ուզում է, որ այդ թիվը բարձրաձայն քննարկման առարկա դառնա, ապա պետք է բացատրի, թե ինչ նկատի ունի: Նա վիճակագրության կոմիտեի կողմից հրապարակած իրական ցուցանիշի փոխարեն ենթադրություն է բարձրաձայնում»,- ասաց նա:


Պաշտոնական տվյալների համաձայն, 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%: Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առևտրի աճը 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%:


Արտահանումն ավելացել է 7.2%-ով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ:


«Այսպիսով ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Հույս ունենք՝ նաեւ կհատի 7 տոկոսի սահմանագիծը»,- հիմնվելով այս տվյալների վրա հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: