24.11.2024
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Արցախում տեղի ունենալիք ընտրությունները
prev Նախորդ նորություն

ՀՀ կառավարությունը կաջակցի Արցախին՝ ազատ ընտրություններ անցկացնելու հարցում. Փաշինյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ հանդիպում ունեցանք Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Հանդիպմանը մասնակցեց նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։


Խոսեցինք Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման, Արցախում առկա քաղաքական իրավիճակի մասին:


Անդրադարձա նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:


Վերահաստատեցի իմ այն դիրքորոշումը, որ Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը չափազանց կարեւոր է` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին»,- գրել է Փաշինյանը: