25.11.2024
Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգությունը կուսումնասիրի հանձնաժողովը
prev Նախորդ նորություն

Հայաստան-Չեխիա կապերը շատ կարեւոր են. դեսպան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկիին:


Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ողջունել է Չեխիայի կողմից Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ Հայաստանը մեծ հույս եւ ակնկալիքներ ունի, որ չեխական կողմը կաջակցի նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում: Աժ նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ ընդունելու համար եւ հույս հայտնել, որ Չեխիայի Սենատը եւս շուտով կհետեւի այս քայլին:


Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների համար աշխատելու բազմաթիվ ուղղություններ կան եւ մեծ ծավալի աշխատանք կա անելու՝ վստահություն հայտնելով, որ Բեդրիխ Կոպեցկին իր ներդրումը կունենա այս գործում:


Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ Հայաստան-Չեխիա կապերը շատ կարեւոր են եւ խորհրդարանական համագործակցությունն ու պատգամավորների փոխայցերը նոր որակի եւ մակարդակի կարող են հասցնել երկու երկրների հարաբերությունները: Բեդրիխ Կոպեցկին ընդգծել է, որ Չեխիան ու Հայաստանը տնտեսական համագործակցության մեծ պոտենցիալ ունեն եւ կարեւորել է առեւտրատնտեսական գործակցության ընդլայնումը:


Նա վստահեցրել է, որ Չեխիան սատարում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվամիության Արեւելյան գործընկերության ձեւաչափում զարգացնել կապերը եւ կօգնի Հայաստանին՝ բարեփոխումների բոլոր ուղղություններով: