11.09.2026
Դարձյալ Ամուլսարը. Տիգրան Ավինյանին դատի են տվել
prev Նախորդ նորություն

Փետրվարին կձևավորվի աշխատանքային խումբ՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունները

Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ փետրվարին ձևավորվելու է աշխատանքային խումբ, որն, ի թիվս այլ հարցերի, քննարկելու է նաև  սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցեր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:


«Այն կլինի հնարավորինս ներառական, ընդիմությունից ևս կներգրավվեն, այդ թվում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները»,- հույս հայտնեց Մակունցը:


Ըստ այդմ, ասաց նա, Էդմոն Մարուքյանը ևս կկարողանա ընդգրկվել այդ խմբում և ներկայացնել իր դիտարկումներն ու առաջարկները:


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բազմիցս է հայտարարել, որ սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն են: Այդ թվում՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:

Ավտոներկրողները փողոց են փակել. բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ