4.05.2025
Իտալական կողմը բավական հետաքրքրված է Հայաստանի հետ գործարար համագործակցության զարգացմամբ
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

Նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:


Ի թիվս այլ հարցերի՝ խորհրդին են ներկայացվել Ղազախստանում տեղի ունեցած նախագահական եւ Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների զեկույցները:


Քննարկվել են հաջորդ տարի ԱՊՀ երկրներում տեղի ունենալիք համապետական ընտրություններում դիտորդական առաքելությունների ժամանակացույցը, Մեծ հայրենական պատերազմի 75-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը:


Խորհուրդը հաստատել է նոյեմբերի 22-ին անցկացվող ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի օրակարգը:


Արարատ Միրզոյանի առաջարկությամբ կոմիտեներում հավելյալ քննարկման ներկայացնելու համար լիագումար նիստի օրակարգից հանվել է էքստրեմիզմի բռնի դրսեւորման եւ ահաբեկչության պարագայում միջազգային հումանիտար իրավունքի գործադրման վերաբերյալ փաստաթուղթը:


 

Համախմբվել և փոխել երկրորդ նախագահի խափանման միջոցը․ «Վերնատուն»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով