12.03.2026
Ստուգվում են Բակո Սահակյանի հասցեին հնչեցրած սպառնալիքները. բերման ենթարկված կա
26.05.2019
Ստուգվում են Բակո Սահակյանի հասցեին հնչեցրած սպառնալիքները. բերման ենթարկված կա

Ոստիկանությունը քրեադատավարական գործողություններով ստուգում է «Ազատության» հրապարակում մայիսի 25-ին տեղի ունեցած հավաքի մասնակիցների՝  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված սպառնալիքները: «Ազատության» հրապարակում մայիսի 25-ին տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ, ասված է Ոստիկանության հարղորդագրության մեջ: Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով։ Այդ հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով այսօր ոստիկանության կենտրոնական բաժին բերման է ենթարկվել մեկ անձ։  Հիշեցնենք, երեկ «Ազատության» հրապարակում մի խումբ քաղաքացիներ հավաք էին կազմակերպել՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի և ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, սակայն վարչապետի ձևավորած քաղաքական ուժը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ ակցիայի հետ «Իմ քայլը» կապ չունի։