Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպումից հետո Հայաստանի եւ Արցախի նախագահները տիկնանց հետ զբոսնել են Ստեփանակերտում, այնուհետև այցելել են Շուշի, եղել Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում և Շուշիի կերպարվեստի թանգարանում: