25.11.2024
Դատապարտյալը հիվանդասենյակից դիմել է փախուստի. նախկինում 7 անգամ դատապարտված է եղել
prev Նախորդ նորություն

Հերթը հասավ Արթուր Բաղդասարյանին. ԳԴ-ն գույքի ապօրինի օտարման մասին հաղորդում է ստացել

ՀՀ գլխավոր դատախազությունը մի քաղաքացուց Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գույքի ապօրինի օտարման վերաբերյալ հաղորդում է ստացել, որն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն:


ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:


Նշենք, որ զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատն անօրինական ճանապարհով անհատույց ձեռքբերելու մեջ կասկածվում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Գույքի արժողությունը կազմում է շուրջ 5 մլն դոլար:


Տարիներ առաջ իր նախընտրական ելույթներից մի քանիսում Արթուր Բաղդասարյանը նշում էր, որ որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա՝ «իր պաշտոնեական դիրքը չի օգտագործել գույք կամ հարստություն ձեռք բերելու համար»: Անգամ ասում էր, որ հնարավորություն ունեցել է, սակայն ձեռնպահ է մնացել նման քայլերից: