16.05.2025
Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը Փաշինյանը բարով մաշի. Բաղդասարյան
29.08.2018
Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը Փաշինյանը բարով մաշի. Բաղդասարյան

Նախօրեին մամուլը գրել էր, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընտանիքի հետ պատրաստվում է տեղափոխվել Իտալիա՝ Հռոմ: ՀՀԿ-ում, սակայն, այս տեղեկությունը ֆանտաստիկայի ժանրից են որակում: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մեկնաբանելով այդ լուրը, այն սուտ որակեց. «Դա ֆանտաստիկայի ժանրից է»։ Նա նաև անդրադարձավ ներկայիս քաղաքական զարգացումներում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը: Պատգամավորը նկատեց, որ դրանց կարիքը ևս զգացվում է, բայց դեռ պետք է հստակեցնել, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ։ Բաղդասարյանը նկատեց, որ որևէ հստակություն այս պահին չկա, կան միայն հայտարարություններ.«Երբ կլինի գրավոր առաջարկություն, մենք կքննարկենք և քաղաքական որոշման արդյունքը կտեղեկացնենք»,- ասաց նա։ Իսկ ահա հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն վատ չի զգում, որ 2015 թվականին փոխված Սահմանադրությունը, որը նախկին ընդդիմադիրների կողմից որակվում էր որպես Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյում», բաժին հասավ Նիկոլ Փաշինյանին, ՀՀԿ-ական գործիչն արձագանքեց. «Բարով մաշի»։