25.11.2024
Սորոսականները պատանդ են վերցրել Փաշինյանին, գնում ենք ազատագրենք. Մալյան
prev Նախորդ նորություն

Շմոլ գազից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում. ԱԳՆ

Շմոլ գազից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:


«ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։


Տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,- հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:


Նոյեմբերի 16-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մազում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ-ի, 12-ամյա Սերինե Մ-ի, 15-ամյա Տիգրան Ս-ի և 14-ամյա Ժաննա Մ-ի դիերը: Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով:


Ըստ մամուլում առկա տեղեկությունների, մահացած երեխաների ծնողները երկար տարիներ է ինչ բաժանված են:


Ողբերգական տեղեկության մասին իմանալուց հետո հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն շտապելու պատճառով չի լրացրել միգրացիոն փաստաթուղթը և ձերբակալվել է: