ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր դեսպան է նշանակել: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ համաձայն հրամանագրի՝ Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի):