26.11.2024
ՀՀ-ում հաստատվել է մեկ անձի իշխանություն. ՀԽ-ն լքած Վազգեն Մանուկյանը նոր հավաք է հրավիրել
prev Նախորդ նորություն

Ռազմարդյունաբերության ոլորտում 2020 թ. հատկացումները ավելացել են 122%-ով. նախարար

Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում 2020 թ. պետական բյուջեի նախագծով հատկացումները նախորդ տարվա համեմատ ավելացել են շուրջ 122%-ով: Մասնավորապես, Հայաստանը բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական արտադրող և արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020 թ. պետական բյուջեով նախատեսված է նախարարությանը տրամադրել 12.5 մլրդ դրամ:


Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:


«2020 թ. բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են շուրջ 122%-ով՝ հասնելով շուրջ 6.3 մլրդ դրամի, որի մի մասն ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, մյուս մասն արտադրական կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանական կարիքները և հայկական արտադրանքներով արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները»,- ասաց Արշակյանը:


Նշենք, որ ԱԺ-ում շարունակվում է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: