26.11.2024
ՀՅԴ-ն կոչ է անում իշխանություններին վերացնել համատարած վախի եւ հալածանքի մթնոլորտը
prev Նախորդ նորություն

Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմին առնչվող ՄԱԿ-ի բանաձևին

Հայաստանը և ևս 23 պետություն նախօրեին, նոյեմբերի 14-ին, դեմ է քվեարկել Ղրիմին առնչվող ՄԱԿ-ի բանաձևին:


Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտետի նիստին Նյու Յորքում քննարկվել է «Մարդու իրավունքների իրավիճակը Ղրիմում և Սևաստոպոլում (Ուկրաինա)» փաստաթղթի նորացված նախագիծը:


Բանաձևին, ընդհանուր առմամբ, դեմ է քվեարկել 23 երկիր՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Բուռունդին, Կամբոջան, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մյանման, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան, Զիմբաբվեն:


Բանաձևի նախագծի վերջնական տարբերակը կքննարկվի դեկտեմբերին ՄԱԿ ԳԱ-ի կոմիտետի նիստում: