20.04.2024
Մամուլ. Ռամզան Քադիրովի հայտարարությունը Լարսին այլընտրանքի մասի՞ն էր
prev Նախորդ նորություն

Համագործակցության հեռանկարները Ղազախստանի և Հայաստանի միջև մեծ են. Դարիգա Նազարբաևա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի գլխավորած պատվիրակությանը:


Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Դարիգա Նազարբաեւայի այցը նոր լիցք կհաղորդի հայ-ղազախական հարաբերություններին: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ կապերի խորացմամբ՝ ելնելով մեր երկրների փոխադարձ շահերից: Նա ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունները գործնականում զարգանում են բոլոր ուղղություններով, եւ դրանցում կարեւոր դեր է խաղում նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը:


Այդ համատեքստում նա նշել է, որ վերջին տարիներին առաջին անգամ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ բարեկամական խմբի այցը Ղազախստան, իսկ առաջիկայում սպասվում է ղազախական կողմի այց: Արարատ Միրզոյանը նշել է, որ տնտեսական ցուցանիշներով արձանագրված է դրական դինամիկա. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 150 տոկոսով: Ըստ ԱԺ նախագահի՝ թիվն արդեն խոսուն է եւ դեռ առկա է մեծ չիրացված ներուժ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ երկխոսությունը ծավալվում է ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ ուղղություններով, երկու երկրները համագործակցում են միջազգային տարբեր ձեւաչափերում:


Նա կարծիք է հայտնել, որ տեսակետներն այդ հարթակներում կարող են լինել ավելի հավասարակշռված, իհարկե, առաջին հերթին անվտանգության վերաբերյալ հարցերում: «Մեր երկրի համար կա զգայուն հարց՝ ԼՂ հիմնահարցը: Հայաստանում շատ ընդգծված տեսակետ կա, որ դաշնակիցները միջազգային տարբեր հարթակներում պետք է հաշվի առնեն միմյանց հետաքրքրություններն այսպիսի հարցերում եւս»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա խոսել է նաեւ մշակութային համագործակցության մասին՝ ընդգծելով, որ Ղազախստանի հայ համայնքը բարգավաճում է, ունի բոլոր հնարավորությունները՝ իր ներդրումն ունենալու երկրի զարգացման գործում եւ շատ լավ իրացնում է այդ հնարավորությունը:


Դարիգա Նազարբաեւան, շնորհակալության հայտնելով ընդունելության համար, նշել է, որ շատ ուրախ է կրկին հանդիպել Արարատ Միրզոյանի հետ: Նա հայտարարել է, որ կարող է Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները վստահաբար անվանել եղբայրական, որովհետեւ առկա են մշակութային ընդհանուր արմատներ: Նա ուրախությամբ է ընդգծել, որ սերտորեն աշխատում են նաեւ մեր գիտնականները, որոնք համագործակցության հուշագիր են ստորագրել:


«Այս տարի նշում ենք Ղազախստանի եւ Հայաստանի անկախ հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Սա մեծ իրադարձություն է եւ մեզ համար հպարտանալու մեծ բան կա, կան կոնկրետ հաջողություններ, բայց մենք միշտ ուզում ենք մի փոքր ավելին»,- ասել է Դարիգա Նազարբաեւան: Նա կարեւորել է տրանսպորտային միջանցքների զարգացումը, որպեսզի երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները հեշտանան: Նաեւ ընդգծել է, որ ավելանում է ապրանքաշրջանառության ծավալը, որի ընդլայնման համար կան էլ ավելի հնարավորություններ:


Դարիգա Նազարբաեւան հայտնել է, որ եկող տարի նախատեսվում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի այցը Հայաստան, որը, նրա կարծիքով, եւս կհանդիսանա կարեւոր քայլ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ճանապարհին:


Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահն էլ իր հերթին է արձանագրել, որ միջխորհրդարանական հարաբերությունները զարգանում են շատ լավ դինամիկայով: Նաեւ նշել է, որ զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ կան: Նազարբաեւան շնորհակալություն է հայտնել, որ Երեւանի պետական համալսարանում գործում է ղազախերենի կենտրոն, ուր նա պատրաստվում է այցելել: «Համագործակցության հեռանկարները մեծ են, դրանք պետք է զարգացնել տարբեր ուղղություններով: Հայաստանում գիտական մեծ ներուժ կա եւ այս հարցում պատրաստ ենք ձեզանից շատ բան սովորել: Մենք ընդհանուր առմամբ շարժվում ենք նույն ուղղությամբ»,- ասել է Դարիգա Նազարբաեւան:


Արարատ Միրզոյանը լիովին համաձայնել է, որ զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա եւ միջխորհրդարանական խմբերը ակտիվ պետք է աշխատեն այդ ուղղությամբ: «Իսկապես ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում եւ պետք է հետեւել, որ ամեն ինչ այդպես էլ շարունակվի»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:


Դարիգա Նազարբաեւան գրառում է կատարել Ազգային ժողովի պատվո հյուրերի մատյանում, նաեւ բարեկամության ծառ տնկել Հայաստանի խորհրդարանի այգում:


 

Ի՞նչ է հայտնաբերել ՊՎԾ-ն ոստիկանությունում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel