16.05.2025
«Ելք»-ի պատգամավորները Մարտի 1-ի գործով ֆինանսական հատուցում են պահանջում
24.08.2018
«Ելք»-ի պատգամավորները Մարտի 1-ի գործով ֆինանսական հատուցում են պահանջում

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են դրել Մարտի 1-ի դեպքերին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն: Լենա Նազարյանը գրել է. «Այս տարվա փետրվարին ԱԺ-ում տեղի ունեցած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» հանրային լսումների ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարտավորվեց մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ հատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին: Նիկոլ Փաշինյանը չհասցրեց դա անել: Այսօր ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը և ես շրջանառության մեջ դրեցինք «2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները կորոշի կառավարությունը: Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն»: