24.11.2024
Անվստահություն և ատելություն. Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչպես է հեղափոխությունն ազդել ծնելիության վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը:


«Եթե անցյալ տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, ապա այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է կազմել է 18 հազար 493, կամ 235-ով ավելի:


Ծնունդների թվի աճը մեծ չէ անշուշտ, սակայն պետք է հաշվի առնել, որ անցած առնվազն 5 տարիներին այդ ցուցանիշը մեղմ ասած գահավիժում էր, ինչը ակնհայտ է դառնում բերված գծապատկերի ուսումնասիրությունից:


Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են և համապատասխան ժամանակ էր անհրաժեշտ որպեսզի այդ սպասումները ակներև դառնային լույս աշխարհ եկած երեխաների թվի աճի տեսքով:


Սրան ավելացնենք, որ հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում»,- գրել է նա:


Անցյալ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին ծնելիության բում է հարկավոր, որի ուղղությամբ կառավարությունն աշխատանքներ կտանեն:


Մասնավորապես 2020 թվականից.


1. Վեց անգամ բարձրացվելու է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ։


2. Երկու անգամ բարձրացվելու է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից այն հասցնելով մինչև 300 հազար դրամ։ Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։


3. Շուրջ 41 տոկոսով բարձրացվելու է աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը՝ 18 000 դրամից այն հասցնելով 25 500 դրամի։


4. Գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նոր նպաստի տեսակ էք մտցվելու. մինչև երեխայի երկու տարեկան լրանալը մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ:


5. Աշխատանք է տարվելու «մանկապարտեզի հերթ» կոչված արատավոր երևույթը փուլային եղանակով վերացնելու ուղղությամբ։ Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում ունենալու ենք երկարօրյա խնամքի և ուսման ծառայությունների ընդլայնում, մասնավորապես՝ համավճարի տարբերակով կազմակերպվելու է խնամք ժամը 08:30-ից մինչև 19:00-ն: Արդյունքում աշխատող ծնողը հնարավորություն պետք է ունենա իր բնակավայրին կամ աշխատատեղին մոտ նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իր երեխայի խնամքը կազմակերպել:


6. Ամենակարևոր դրույթներից մեկը երիտասարդ ու երեխա ունեցող ընտանիքների բնակարանային կարիքները բավարարելու ծրագրերն են և 2020 թվականը մեկնարկելու է հավակնոտ ծրագրերով, որոնց շրջանակներում երեխայի ծնունդով պայմանավորված հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում: Նախնական ծրագրի բյուջեն կկազմի մոտավորապես 500 մլն դրամ, բայց սկզբի համար, սա ավելի քան բավարար կլինի: Զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն մարզային բնակավայրերում նպատակային բնակարանաշինական ծրագրերով, որով Քաղաքաշինության կոմիտեն արդեն զբաղվում է։