25.11.2024
Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի
prev Նախորդ նորություն

Նժդեհի թեման մեր ընդհանուր պատմության հետ կապ ունեցող թեմա է. ՌԴ դեսպան

Գարեգին Նժդեհի թեման կապ ունի մեր ընդհանուր պատմության, Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության հետ։ Սա շատ նուրբ թեմա է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարել է ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։


Նրա խոսքով, այսօր տեսանելի է, որ քաղաքական և միջազգային համատեքստում փորձեր են արվում նորից գրել պատմությունը, վերաորակավորել այն, ինչ տեղի է ունեցել այն ժամանակ.


«Այդ հարցերը բավական նուրբ են»,- շեշտել է դեսպանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ օրերս ռուսաստանցի մի շարք լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը , անդրադառնալով Նժդեհի վերաբերյալ հարցին ասել էր, որ այդ հարցը առկա է Ադրբեջանի հետ հարաբերությունների օրակարգում և տարօրինակ համարել այն, որ այդ հարցը առկա է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում։


Ավելի վաղ Աշխաբադում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Փաշինյանը կոշտ հակադարձել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Նժդեհի մասով արված անհարկի գնահատականների համար: