Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։ Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի և Արցախի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել հայկական երկու պետությունների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման շուրջ։ Վաղը՝ օգոստոսի 6-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կմասնակցի Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։