23.11.2024
Ֆաշիզմի դեմ պայքարում հայերն իրենց անուններն անմահացրել են քաջարի մարտիկների փառքով
prev Նախորդ նորություն

Երևանից Կաբուլ. Կրասնոդարում հայկական ինքնաթիռ է կալանավորվել՝ 40 տոննա մաքսանենգ ծխախոտով

Ապրիլի 25-ին ՌԴ ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով: Այս մասին հայտնում  է «Բոյլերնայա» Telegram-ալիքը:


Նշվում է, որ ինքնաթիռը Հայաստանից ուղևորվում էր Աֆղանստան՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով։ Փաստաթղթերից նրանցից առգրավվել է կեղծված հաշիվ-ապրանքագիր ու հայտարարագիրը:


Հետաքննության ընթացքում ինքնաթիռն իր ամբողջ պարունակությամբ կմնա Կրասնոդարում:


Աղբյուրը գրում է, որ կեղծ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցով վերջին տարիներին ավելի քան 100 տոննա ծխախոտ է տեղափոխվել այս եղանակով և հիշեցնում, որ դեռևս 2018-ին Կրասնոդարի օդանավակայանում առգրավվել է Հայաստանից բերված 33,5 հազար տուփ ծխախոտ: