23.11.2024
Ռուսաստանի հայերի միությունը կաջակցի Ծիծեռնակաբերդում «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնությանը
prev Նախորդ նորություն

Գավառի միջադեպում ՊՆ համակարգի որևէ զինծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել. խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը պարզաբանում է ներկայացրել Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի մասով.


«Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե, իբր, մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, չի համապատասխանում իրականությանը։


Վերոնշյալ միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել»,- գրել է խոսնակը Facebook-ի իր էջում։


VERELQ-ը հիշեցնում է, որ այս պահի դրությամբ Գավառում ապրիլի 28-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ: Սպանվել է երկու անձ, կան վիրավորներ, ոմանց կյանքին վտանգ է սպառնում: