Ֆինլանդիան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնում է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը: Հաղորդագրության մեջ ասվում է. «Ուրախ ենք տեղեկացնել, որ Ֆինլանդիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այն կխորացնի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները և օգուտ կբերի Հայաստանի և ԵՄ-ի քաղաքացիներին»: Հիշեցնենք, համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել է 13 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Գերմանիա, Ֆինլանդիա: