Հայաստանի կառավարությունը կրճատեց ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը: Գործադիրն այսօրվա իր նիստում երկու որոշում ընդունեց նախկինում տրված այս խոստման կոնտեքստում: Նախ, Պետական եկամուտների կոմիտեն հրաժարվեց իր հաշվեկշռում առկա 3 ծառայողական ավտոմեքենայից, իսկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրաժարվեց 20 ավտոմեքենայից։ Օպտիմալացման արդյունքում կրճատված ավտոմեքենաները 2006, 2007, 2008թթ-ի արտադրության Toyota Prado, Toyota Camry և Hyundai azera մակնիշի են։ VERELQ-ը հիշեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծառայողական ավտոմեքենաների կրճատման անհրաժեշտության մասին խոսել է թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո: