10.07.2025
Գագիկ Ծառուկյանը պատռել է ծանուցագիրն ու հարցաքննության չի ներկայացել. ՔԿ
13.06.2019
Գագիկ Ծառուկյանը պատռել է ծանուցագիրն ու հարցաքննության չի ներկայացել. ՔԿ

Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը: Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանը առձեռն ստացել է ծանուցումը եւ պատռել ու լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորել իրավապահ մարմինների նկատմամբ: Այս մասին ՀԺ-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Ծառուկյանը իրավապահ մարմին է հրավիրվել Աբովյանում տեղի ունցած ընտրություններից առաջ ՔՊ կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ սարքած գործ է: