Տավուշում հակառակորդի կրակից հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում: Նա ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան ու վիրահատվել։