23.11.2024
Ճգնաժամից դուրս գալու առաջնային գործիքը՝ կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Տնտեսական բարձր ակտիվությունը մնաց անցյալում. նախարարը՝ նոր խնդրիների մասին

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքով տնտեսական ակտիվությունը դրական դինամիկա է գրանցվել, քանի որ տնտեսությունը մարտ ամսի երկրորդ կեսին է սկսել կրել նոր կորոնավիրուսի տնտեսական բացասական ազդեցությունը: Ապրիլի 29-ին կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատարյանն այսպես բացատրեց առաջին եռամսյակում արձանագրված տնետսական ակտիվության շուրջ 4 տոկոսանոց ցուցանիշը:


«Այն փաստը, որ մենք առաջին եռամսյակում ունեցել ենք դրական տնտեսական ակտիվություն, առավելապես առաջին երկու ամիսներին բնականոն ու բարձր տնտեսական ակտիվության արդյունքն է: Սա իր հերթին շարունակությունն էր 2019 թվականի նորից շատ բարձր տնտեսական ակտիվության», - ասաց նախարարը՝ նշելով, որ երկրորդ եռամսյակի սկզբից սպասվում է տնտեսական ակտիվության անկում: «Հույս ունենք, որ երրորդ եռամսյակից վերականգնումը կսկսի», - ասաց նա՝ հավելելով, որ նոր պայմաններում մեծ ջանքեր պետք է գործադրել, որպեսզի կազմակերպությունները կարողանան վերականգնել աշխատանքի բնականոն տեմպը:


Նախարարը նշեց, որ գործարար ակտիվության մասով դեռևս անցյալին վերադարձի մասին դժվար է խոսել: «Ինչու, որովհետև դժվար է սպասել անցյալի կրկնությունը: Այն պետք է լինի նոր իրավիճակին հարմարեցված և նոր մարտահրավերներին դիմակայող վարքագիծ: Կլինեն դժվարություններ, յուրաքանչյուր դեպքում մենք կփորձենք հասկանալ խնդիրները, որեպսզի կազմակերպություններն ունենան կառավարության աջակցությունը դրանց հաղթահարելու ճանապարհին», - ասաց նախարարը:


VERELQ-ը հիշեցնում է, որ համաջայն պաշտոնական տվյալների, տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա մարտին արդեն զգալի են եղել կորոնավիրուսի ազդեցությունները, որի արդյունքում հունվար-փետրվարին արձանագրված 8.7% հավելաճի փոխարեն ՏԱՑ-ի աճը հունվար-մարտին կազմել է 4%։ Համաձայն նույն տվյալների, այս տարվա առաջին եռամսյակում 8.7 տոկոսով աճել է գրանցել արդյունաբերությունը, 4.5 տոկոսով՝ գյուղատնտեսությունը, իսկ ծառայությունները՝ 5,5 տոկոսով: Միջին անվանական աշխատավարձն աճել է 9.2 տոկոսով, իսկ իրական աշխատավարձ՝ 9.3 տոկոսով: