23.11.2024
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը քննարկել են հնարավոր համագործակցության հարցեր
prev Նախորդ նորություն

Միջադեպ Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելանի միջև. կողմերը մեկը մյուսնին են մեղադրում

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը գրել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։


«Քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»,- գրել է Բաբաջանյանը։


Պատգամավորը չի մանրմասնել, թե ով է եղել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի վրա հարձակվողը:



Այնուհետև պարզ են դառնում միջադեպի մասին նոր հանգամանքներ: «Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում պնդում է հակառակը, որ հարձակվողը եղել է Ալեն Սիմոնյանը, իսկ տուժողը նույն միաբանության անդամ Արթուր Դանիելյանը:


«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա», - ասված է Տեր-Նակալյանի գրառման մեջ, որի հետ նա տեղադրել է Արթուր Դանիելյանի արյունոտ դեմքով լուսանկարը: