25.11.2024
Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը խիստ վտանգավոր է. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում

Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:


Ըստ նրա, ՊԲ-ում մեկ տարուց ավել ծառայած շուրջ 400 զինծառայող ամեն շաբաթ գտնվում է արձակուրդում:


Աելի վաղ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութը եւ նշել, որ տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրն է, ով զբոսնում է մի տղայի հետ՝ թիկնազորի ուղեկցությամբ: Տեսանյութը քիչ առաջ հրապարակելիս նա գրել է, որ այդ տղան Փաշինյանի որդին է՝ Աշոտ Փաշինյանը, ով ժամկետային զինծառայող է:


«Խնդրեմ սա էլ այն տեսանյութը, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա:


Իրականում Նիկոլ Փաշինյանի ծառայող որդին զորամասում լինելու փոխարեն եղել է թիկնազորի հետ զբոսնելիս և ես` ի դժբախտություն Նիկոլի հայտնվել եմ ճիշտ պահին ճիշտ տեղում, ու դրա համար էլ ոստիկանները սենց ստորացան: Ու Նիկոլն էլ իրավունք ունի նախկին նախագահների որդիների ծառայել-չծառայելուց խոսա էլի...»,-գրել է նա, ապա հավելել. «Իշխանափոխությունից հետո դեռ կպարզենք՝ Աշոտ Փաշինյանը քանի օր ա անցկացրել զորամասում»:


Նարեկ Սամսոնյանը նաև հայտնել էր, որ այս տեսանյութի պատճառով ոստիկանությունը զննելու է իր մեքենան: