6.06.2025
Զոհրաբ Մնացականյանը զրուցել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ
prev Նախորդ նորություն

Տեսանյութ՝ Գավառում տեղի ունեցած ողբերգական միջադեպից. ArmLur.am

ArmLur.am-ի տրամադրության տակ հայտնվել է տեսանյութ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած ողբերգական միջադեպից։


Կադրերում երևում է, որ Ազատության փողոցում կանգ է առնում 5 ավտոմեքենա, որոնց միջից դուրս են գալիս տղաները, վիճաբանում միմյանց հետ, ապա նրանց մոտ է կանգնում երեք այլ ավտոմեքենա և սկսվում է փոխհրաձգություն, որի հետևանքով մի քանիսն ընկան գետնին, մի քանիսը սպանվում, ապա մի քանիսն էլ նստելով ավտոմեքենան հեռանում են, իսկ երիտասարդներից մեկն էլ շարունակում է կրակոցներ արձակել։


Շատերն այդ ընթացքում դիմում են փախուստի կամ փորձում թաքնվել ավտոմեքենաների հետևում։ Երկար ժամանակ վիճաբանելուց հետո շատերը հեռանում են, դեպքի վայրում մնում են սպանվածներն ու երեք ավտոմեքենա։



VERELQ-ը հայտնել էր, որ ապրիլի 28-ին հարձակում է տեղի ունեցել Գավառի բժշկական կենտրոնի վրա, հարձակվողները փչացրել են հիվանդանոցի գույքը, ջարդուփշուր արել դռներ։ Ոստիկանությունը հերքեց տեղեկությունները այն մասին, թե այդ հարձակման ընթացքում մարդ է սպանվել։


Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ։ Հարուցվել է քրեական գործ։ Ինչպես կրակոցներով, այնպես էլ հիվանդանոցի հարձակման դեպքերով կան բերման ենթարկվածներ

Ջազի միջազգային օրն առանց համերգի չենք մնա. ովքե՞ր են անակնկալ պատրաստել
Հաջորդ նորություն next
 ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին
05.06.2025
ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին