6.04.2026
ՀՀ ողջ տարածքում առաջին դասարանցիների ընդունելությունը կկազմակերպվի էլեկտրոնային եղանակով
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի ու Կաթողիկոսի հանդիպումների որևէ արգելք և սահմանափակում չկա. պարզաբանում

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է լրատվամիջոցներից մեկում արված հրապարակումն այն մասին, որ հանդիպել են Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն հայոց Կաթողիկոսը:


Քահանա Մելիքյանը, մասնավորապես նշել է, որ պետական, քաղաքական կամ հասարակական գործիչների, այդ թվում և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումների համար որևէ արգելք և սահմանափակում չկա։


«Այդպիսի հանդիպումները կազմակերպվում են ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության՝ քննարկելու մեր երկրին ու ժողովրդին հուզող տարաբնույթ խնդիրներ։


Պետք է ձերբազատվել այդպիսի հանդիպումներին արհեստական օրակարգեր վերագրելուց և դավադրություններ փնտրելուց։ Անհեթեթություն է մտածել, որ այդպիսի օրակարգով հանդիպում կարող էր լինել»,-ասված է պարզաբանման մեջ:

Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար