23.11.2024
Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ
prev Նախորդ նորություն

ՀՀ ողջ տարածքում առաջին դասարանցիների ընդունելությունը կկազմակերպվի էլեկտրոնային եղանակով

Հայաստանում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը նախատեսվում է կազմակերպել հունիսի առաջին տասնօրյակում ու էլեկտրոնային եղնակով։


Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ եթե նախորդ տարի նման փորձ կար միայն Երեւան քաղաքում, այս անգամ էլեկտրոնային կլինի ամբողջ գործընթացը։


«Արդեն համապատասխան փոփոխություններ են իրականացվել Հանրակրթության մասին օրենքում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 2-ին։ Սահմանվել են մի շարք առանջնահերթություններ նույն դպրոցում քույր եւ եղբայր ունեցողների համար։ Փոփոխվել է համապատասխան կարգը, որը կարգավորում է ընդունելությունը։ Այն այժմ գտնվում է շրջանառման վերջին փուլում եւ, Արդրեասյանի կարծիքով, կհաստատվի առաջիկա օրերին», - ասաց նա։


Նախարարի տեղակալը հավելեց նաեւ, որ մարտ ամսից սկսել են իրականացվել փորձարկումներ եւ ճշգրտումներ, որպեսզի որեւէ տեխնիկական խնդիր չառաջանա։


Փոխնախարարը նաև խոսեց հեռավար կրթության կազմակերպման խնդրիների մասին՝ նշելով, որ անհրաժեշտ սարքերի պահանջի ծավալը զգալի է եղել, և այս ընթացքում փորձել են լուծել այդ խնդիրները, որպեսզի երեխաներին ապահովեն ինտերնետային կապով եւ սարքերով։


«Նախաձեռնություն ունեինք համակարգչային սարքավորումների հավաքագրման եւ ըստ մարզերի բաշխման։ Ունեցանք որոշակի սարքավորումներ, որ տրամադրել ենք մարզերին, փորձել ենք համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ, թե տեղական, թե միջազգային կազմակերպություններ են մասնակցություն ունեցել այս գործընթացին։ Հենց սկզբից, երբ հավաքագրել էինք սարքերի պահանջը, խոսում էինք շուրջ 24 հազար սարքերի պահանջի մասին, որ բոլոր մարզերից էին ստացվել», - ասաց նա։


Ինտերնետ կապի վերաբերյալ, նրա խոսքով, բանակցել են կապի բոլոր օպերատորների հետ մատչելի սակագների շուրջ, որոնց մեջ ներառված են նաեւ բոլոր կրթական հարթակների հիմնական ամսական անսահմանափակ օգտագործման հնարավորությունը: