27.11.2024
Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը. Գուրգեն Խաչատրյան
prev Նախորդ նորություն

Պարետը թույլատրել է զբոսնել բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի 2020թ. մարտի 31-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվել, որը ներկայացնում ենք ստորև.


«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝


1. Հավելված N 1-ի 5-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝


«5. Սույն հավելվածի 1-ին կետից բացառություն են կազմում՝


1) Հավելված N 2-ով թույլատրված՝ բնակության, ինքնամեկուսացման կամաշխատանքի վայրից քաղաքային բնակավայրերում առավելագույնը 500 մետր, իսկ գյուղական բնակավայրերում առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող առևտրի իրականացման վայրեր և դրանցից դուրս գործող առևտրիօբյեկտներ հաճախելը.


2) Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը.


3) Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով:


5.1. 5-րդ կետով սահմանված դեպքերում անհրաժեշտ է սույն հավելվածի Ձև 2-ովսահմանված՝ տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսայինհավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթիառկայություն:»:


2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: