23.11.2024
Պարետը թույլատրել է զբոսնել բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ
prev Նախորդ նորություն

Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի հուշարձանը

Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի հուշարձանը՝ Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում։ Որոշումը կայացվել է Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստում։


Որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ Երևանի քաղաքապետին ուղղված գրությունը, որով առաջարկվել է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը: Դրա տեղափոխման, տեղադրման, ինչպես նաև բոլոր ծախսերն, ըստ գրության, հոգալու է հնդկական կողմը։ Տարածքի տեղադիրքը համաձայնեցված է հնդկական կողմի հետ:


Որոշումն ընդունվել է 43 «կողմ», 0 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով: