23.11.2024
Հիմա մտածում ենք, որ տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Շուրջ 260 մլրդ դրամ. Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանը կտրուկ ավելացնում է պետական պարտքը

Հայաստանը կորոնավիրուսի համավարակի հետևանքով ձևավորվող բյուջետային պակասուրդի ու հարկային եկամուտների նվազումից առաջացած խնդրիների լուծման համար նախատեսում է 260 մլրդ դրամի պարտքային միջոցներ ներգրավել: Այս մասին ապրիլի 28-ին Ազգային ժողովում ներկայացնելով 2020թ․ պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը՝ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:


Նախարարը նշեց, որ կառավարությունը ճգնաժամի հետևանքների հաղթահարման համար ներդրել է 150 մլրդ դրամի հասնող սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթ: «Այս փաթեթից 25 մլրդ դրամ ուղղվում է սոցիալական խնդրիների մեղմմանը, 25 մլրդ դրամի է ալջակցություն է ցուցաբերվում տնտեսվարողներին: Շուրջ 80 մլրդ դրամ նախատեսված է երկարատև զարգցաման ծրագրերի համար, իսկ 20 մլրդ դրամ էլ կազմում են պահուստային միջոցները», - ասաց նախարարը:


Նախարարի խոսքով, այս պահին Հայաստանի պարտք ներգրավելու կարիքը գնահատվում է մոտավորապես 260 մլրդ դրամ, քանի որ նման տնտեսական անկման կանխատեսումը ենթադրում է անվանական ՀՆԱ-ի նվազում:


«Ուստի այս տարվա սպասվող 7,95 տրիլիոն դրամի փոխարեն ՀՆԱ-ն ակնկալվում է, որ կլինի 6,48 տրիլիոն դրամ: Համապատասխանաբար այն կգեներացնի ոչ թե 1,6 տրիլիոն դրամ հարկային եկամուտ, այլ 1,4 տրիլիոն դրամ կամ մոտ 169 մլրդ դրամով պակաս, քան ի սկզբանե ծրագրավորված էր: Իսկ սա նշանակում է, որ մեր պակասուրդը կկազմի 324 մլրդ դրամ, քանի որ մենք ծախսերը չենք կրճատելու: Այն պահպանում ենք գրեթե նույն մակարդակի վրա», - ասաց նա՝ հավեելով, որ տարվա կտրվածքով կառավարությունը կանխատեսում է 2 տոկոս տնտեսական անկում:


Նա հիշեցրեց, որ 2020 թվականի բյուջով նախատեսված է 4,9 տոկոս աճի կանխատեսում: Այժմ անկման վերաբերյալ հաշվարկաները կատարված են այն տեղեկատվության հիման վրա, որը հայտնի է: Սակայն անորոշության սահմանները բավականին մեծ են, անկեղծացավ նախարարը:


Նախարարը կրկնեց՝ ձևավորվող պակասուրդի ու հարկային եկամուտների նվազումից առաջացած խնդրիների լուծման համար կպահանջվի մոտ 260 մլրդ դրամի պարտքային միջոցներ ներգրավել:


«Ուստի մենք առաջարկում ենք փոփոխություն կատարել այս տարվա բյուջեում, որպեսզի տրվեն հնարավորություններ գերազանցել առկա սահմանափակումները: Առաջարկվում է սահմանել առավելագույն պակասուրդի չափը 324 մլրդ դրամ, որը կկազմի կանխատեսվող ՀՆԱ-ի 5 տոկոսը», - ասաց նախարարը՝ չբացառելով, որ համավարակով պայմանավորված իրավիճակի վատթարացման պարագայում կարող են նոր փոփոխություններ առաջարկել պետբյուջեի մասին օրենքում: