23.11.2024
Մասիս Մայիլյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են արտաքին քաղաքական ընդհանուր օրակարգը
prev Նախորդ նորություն

Հիմա մտածում ենք, որ տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ համաձայն իրենց հաշվարկների՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը կտևի մինչև մյուս տարվա մարտ ամիսը: Հետևաբար, եթե մինչև այդ ժամկետի ավարտը քաղաքացիները չվճարեն կոմունալ վճարները, ապաև երկրում հոսանք չի լինի:


Վարչապետը հիշեցրեց, որ հակաժգնաժամային 11-րդ և 12-րդ միջոցառումների շահառուների էլեկտրաէներգիան ու գազը չի անջատվել, իսկ այս դեպքում խոսքը 300 հազար բաժանորդների մասին է: Բայց և ըդնունեց, որ իրական կարիք ունեցողներին կառավարությունը չի կարողացել տեղորոշել.


«Ենթադրում ենք, որ այն 4300 բաժանորդների առնվազն մի մասը, որոնց հոսանքն անջատել ենք, կարիքավորներ են: Մենք պետք է գտնենք նրանց և նրանց կարիքները հոգանք: Մեր նպատակն է, որ այն մարդիկ, որոնք իսկապես ունեն սոցիալական խնդիրներ, մենք օգնենք նրանց վճարել վարձերը, իսկ նրանք, որոնք ունեն հնարավորություն վճարելու՝ իրենց չօգնենք»,- ասաց Փաշինյանը:


Նա նաև հայտարարեց, որ չի բացառվում, որ ճգնաժամը մեկ տարուց էլ ավելի տևի, քանի որ ճգնաժամը հենց նրանով է ճգնաժամ, որ բոլորը տուժելու են՝ և՛ երկիրը, և՛ կառավարությունը, և՛ քաղաքական վստահելիությունը.

«Ամեն հաջորդ պահին մենք նոր մարտահրավերների առաջ ենք կանգնում և պետք է դրանք լուծենք»:


Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է կորոնավիրուսի պայմաններում ապրենք մեր բնականոն կյանքով, հետևապես առաջիկայում կլինի պարետի նոր որոշում, որով, մասնավորապես, կհանվի  բնակության վայրից ոչ ավելի, քան մեկ կմ ֆիզիկական վարժությունններ ու հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը. թուլացվելու է ռեժիմը և թույլատրվելու է բնակության վայրին մոտ մեկ կիլոմետր հեռավորության տարածքում զբոսնել՝ պայմանով, որ ժամերը կսահմանի պարետը՝ 10։00-ից 12։00-ը և երեկոյան 19։00-ից 21։00-ը: Սակայն պահպանվելու է տեղաշարժման թերթիկի պահանջը։


«Եթե արտառոց բան չպատահի, առաջիկա տասը օրվա ընթացքում գնալու ենք սահմանափակման ռեժիմների մինիմիզացիայի, մենք հիմա մտածում էինք, որ տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, բայց ամեն ոլորտի համար Առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոնների պահպանման որոշակի տրամաբանություն դնի», -հավելեց Փաշինյանը։