24.11.2024
Դեռ ոչինչ արված չէ. Արդարադատության նախարարությունը թերացել է. «Մեդիա պաշտպան»
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում մեկ շաբաթում 3055 ախտահանում է իրականացվել. ԱԻՆ-ը ներկայացրել է կատարած աշխատանքը

Հանրապետության ամբողջ տարածքում ԱԻՆ-ը շարունակում է բնականոն դարձած վարակազերծման գործընթացը։


Անհրաժեշտության դեպքում ներգրավվում են նաև ԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի մասնագետները։


ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարակազերծման հարցով ԱԻՆ-ին դիմած բոլոր համայնքներին աջակցություն է ցուցաբերվում։


Ապրիլի 21-28-ը փրկարարները 3055 անգամ ախտահանում են իրականացրել. 487-ը՝ Երևանում, 2568-ը՝ մարզերում։


Բժշկական հաստատություններում, շուկաներում ու սուպերմարկետներում, բանկային ու վարկային կազմակերպություններում օրվա ընթացքում մի քանի անգամ է վարակազերծում արվում։