23.11.2024
Գավառի բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել. ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Դեռ ոչինչ արված չէ. Արդարադատության նախարարությունը թերացել է. «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է, որ ի կատար ածվեն պետռեգիստրի տվյալները ԶԼՄ-ների համար անվճար դարձնելու օրենքով սահմանված դրույթները։


Կազմակերպության հայտարարությունում ասվում է. «Մարտի 26-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է պետռեգիստրի տվյալները ԶԼՄ-ների համար անվճար դարձնելու օրենսդրական փաթեթը։ Մինչ այդ եղած կարգավորմամբ, պետական ռեգիստրից տեղեկություն ստանալու համար գանձվում էր 3000 դրամ պետական տուրք (առանց ԱԱՀ-ի)։


Այս նախագիծն ԱԺ-ին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը: Նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել էր այս տարվա հունվարին և Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել էր 2020թ. մարտի 6-ին։ Սույն օրենքն արդեն ուժի մեջ է մոտ երկու շաբաթ:


AntiFake.am-ը ուսումնասիրել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պաշտոնական e-register.am կայքը՝ լրատվամիջոցների համար անվճար հիմունքներով պետական ռեգիստրի տվյալները ստանալու հայտը գտնելու և լրացնելու համար, սակայն որևէ փաստաթուղթ չի գտել, իսկ գործակալությունից պատասխանել են, որ ձևաթուղթը պետք է Արդարադատության նախարարությունը սահմանի, բայց դեռ ոչինչ արված չէ։


«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է, որ այս օրենքով սահմանված դրույթներն ի կատար ածվեն: Փաստացի, գերատեսչությունն իր կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթի գործունեության անխափան իրագործմանը պատրաստ չի եղել։


Նման գործելաոճն անընդունելի է և հավելյալ խոչընդոտներ է ստեղծում լրատվականների գործունեության համար։ Եթե օրենքի իրագործման համար նախատեսված գործիքները պատրաստ չեն եղել ու մեխանիզմները հղկված չէին, այդ դեպքում նախարարության գործողությունները սեփական վարկանիշը կարճաժամկետ բարձրացնելու փորձ էր: