6.06.2025
Բարձր ենք գնահատում հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման դինամիկան. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանություն գոյություն չունի. Վանեցյան

Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։


«Երեկ Գավառում տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ փաստում են այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի»,- Թվիթերի իր միկրոբլոգում նշել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում կրակոցների հետևանքով կա երկու զոհ և վիրավորներ: ԶԼՄ-ները ավելի ուշ գրեցին, որ վիրավորները հիվանդանոցում սպանվել են իրենց կողմից սպանվածների հարազատների կողմից, սակայն այսօր ոստիկանությունը հերքեց այդ լուրը:


 

Ֆաշիզմի դեմ պայքարում հայերն իրենց անուններն անմահացրել են քաջարի մարտիկների փառքով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին