Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ համայնքի ենթակայությամբ գործող դպրոցների բարձր դասարանների աշակերտները մասնակցում են կիրառական ռազմագիտության ծրագրին: Նախաձեռնության նպատակն է գործնական պարապմունքների միջոցով ամրապնդել նախնական զինվորական պատրաստության վերաբերյալ գիտելիքները: Դասընթացում ներկայացվում են զինատեսակները, անցկացվում է ինժեներական և կրակային պատրաստություն: