18.06.2025
Արդարացվեցին Սրբազան շարժման օրերին հետապնդման ենթարկված ևս երկու մասնակիցներ
22.11.2024
Արդարացվեցին Սրբազան շարժման օրերին հետապնդման ենթարկված ևս երկու մասնակիցներ

Դատարանն արդարացրեց Սրբազան պայքարի օրերին կալանավորված ևս երկու աջակիցների։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։ «ՀՀ քրեական օրենսգրքի 236 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով մեղադրվող պաշտպանյալս` Վահիկ Ավագյանը և ՀՀ քրեական օրենսգրքի 46 ֊ 236֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով մեղադրվող մյուս պաշտպանյալս` Պերճ Խաչատրյանն այսօր արդարացվեցին իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով»,- գրում է փաստաբանը՝ հիշեցնելով, որ Վ. Ավագյանի և Պ. Խաչատրյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում էր Սրբազան շարժման օրերին, իբրև թե հավաքներին մասնակցել պարտադրելու համար, մինչդեռ վարույթի դեռ սկզբնական փուլում, ըստ փաստաբանի, պաշտպանական կողմը  բարձրաձայնել է  դրա իրավաբանական սնանկության մասին` դեռ ամիսներ առաջ կանխատեսելով կայացված վերոհիշյալ որոշումները։ «Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի երկիրը ներսից ծվատող ահռելի չափերի հասած հանցավորության դեմ»,- խոսքն ամփոփում է Վահե Եփրիկյանը։