Ահազանգեր են ստացվել այն մասին, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանական հատուկ գործողություններ են ընթանում, հայտնում է 168.am-ը։ Հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ Քննչական կոմիտեի հետ համատեղ, Երևանի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։ Գործողությունների նպատակի և այլ մանրամասների վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն հաղորդվում։ Տեղեկություններ կան, որ խուզարկությունները կատարվում են քրեական ենթամշակույթ կրող անձանց բնակության վայրերում։