26.03.2026
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիա
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում

Ահազանգեր են ստացվել այն մասին, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանական հատուկ գործողություններ են ընթանում, հայտնում է 168.am-ը։ 


Հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ Քննչական կոմիտեի հետ համատեղ, Երևանի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։


Գործողությունների նպատակի և այլ մանրամասների վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն հաղորդվում։ 


Տեղեկություններ կան, որ խուզարկությունները կատարվում են քրեական ենթամշակույթ կրող անձանց բնակության վայրերում։

Հայաստանում սպառողական գները հունվար–փետրվարին աճել են 4,1%–ով
Հաջորդ նորություն next