25.03.2026
Հա՛նգստացիր, թո՛ւյլ տղա, զռալու գործում մրցակից չունես. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատը:


Զրուցակիցները քննարկել են 2025 թվականի վերջին հաստատված ԱՄՀ պահուստային ծրագրի ներքո սահմանված միջոցառումների կատարման ընթացքը: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի և Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության շուրջ:


Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը:

«Ուժեղ Հայաստանը» հուշագիր է ստորագրել Dyami անվտանգության հետախուզական ընկերության հետ
Հաջորդ նորություն next