26.03.2026
«Ուժեղ Հայաստանը» հուշագիր է ստորագրել Dyami անվտանգության հետախուզական ընկերության հետ
prev Նախորդ նորություն

Ծափաթաղում 3-ամյա երեխային սպանած հորը ցմահ ազատազրկեցին

Ծափաթաղում 3-ամյա երեխային սպանած հայրը՝ Արմեն Օվանեսովը, ցմահ ազատազրկման է դատապարտվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։


Օվանեսովը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վճռով է ցմահ ազատազրկման դատապարտվել։


Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 9-րդ կետերով։


Օվանեսովը խեղդելու միջոցով էր երեխային զրկել կյանքից։


3-ամյա երեխայի դին հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում։ Տղային փնտրում էին հոկտեմբերի 27-ից։


 

Լարսը բաց է, կան փակ ճանապարհներ. օպերատիվ ամփոփագիր
Հաջորդ նորություն next