4.02.2026
Բարդ, ցավոտ հարցեր. տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երիտասարդների հետ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի ԱԳՆ. Սիմոնյանը և Լավրովը կհանդիպեն Մոսկվայում

ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվա պաշտոնական այցի շրջանակներում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։


Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցեր և տարածաշրջանային արդիական օրակարգ։ Կողմերը մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել Մոսկվայի և Երևանի փոխգործակցությանը եվրասիական ինտեգրացիոն կառույցների շրջանակներում և այս ոլորտում երկխոսության զարգացմանը։


Ալեն Սիմոնյանի գլխավորած հայկական պատվիրակությունը փետրվարի 4-ից 7-ը կայցելի Ռուսաստան։

Հայ-թուրքական սահմանը կբացվի մարտ ամսին. Գարո Փայլան
Հաջորդ նորություն next