26.06.2026
Հայ-թուրքական սահմանը կբացվի մարտ ամսին. Գարո Փայլան
prev Նախորդ նորություն

Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2026-ի փետրվարի 20-ն է

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հիշեցնում է, որ հատուկ հարկման համակարգերում 2026 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը 2026 թվականի փետրվարի 20-ն է: Նշված ժամկետը սահմանված է շրջանառության հարկով հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածներով։


Հարկման համակարգի ընտրության հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով 2026 թվականի հունվարի 1-ից հատուկ հարկման համակարգում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող հարկ վճարողներին Կոմիտեն առաջարկում է համապատասխան հայտարարությունը ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում, բացառապես էլեկտրոնային եղանակով, Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով: Իսկ նոր ստեղծված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը համապատասխան հայտարարությունը պետք է ներկայացնեն պետական գրանցում ստանալուց կամ հաշվառվելուց հետո 20 օրվա ընթացքում:


Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգերում գործելու առումով սահմանափակումները սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխանաբար 254-րդ և 267-րդ հոդվածներում։


Կոմիտեն նաև հիշեցնում է, որ միկրոձեռնարկատիրության համակարգին առնչվող առանձին հարցերի վերաբերյալ իրազեկումներին հարկ վճարողները կարող են ծանոթանալ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերաբերյալ իրազեկման թերթիկում։

Փաշինյանն ու Ալիևը արժանացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակին
Հաջորդ նորություն next
 Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
26.06.2026
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին