ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք պաշտոնյաների է ազատել աշխատանքից: Այդպես, նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Վերջինս, հիշեցնենք, իր գործունեությունը կշարունակի Ազգային Ժողովում: Մեկ այլ հրամանագրով ու նույն պատճառով՝ գործունեությունը շարունակել խորհրդարանում, նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել է նաև Գևորգ Կոստանյանը: Հաջորդ հրամանագրերով նախագահի խորհրդականի պաշտոնից և նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվել են, համապատասխանաբար, Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը: Նրանց ևս վաղվանից կտեսնենք նոր խորհրդարանի կազմում: