Անկարայում ՌԴ դեսպան Ադրեյ Կառլովը ստացած վնասվածքներից մահացել է։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, տեղեկությունը հաստատել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան տեղի ունեցածը բնութագրել է որպես ահաբեկչություն: ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի դեմ մահափորձ իրականացրած անձը վնասազերծվել է ոստիկանական գործողությունների արդյունքում: Դեսպանի վրա կրակողը, ըստ նախնական տեղեկատվության, շենք է մտել ցույց տալով ոստիկանական անցագիրը։ Նա եղել է սև կոստյումով, և ականատեսները նրան թիկնապահ են կարծել. հաղորդում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, գրում է tert.am-ը: Ականատեսների վկայությամբ՝ հրաձիգը նախ օդ է կրակել, ապա թիկունքից կրակել է դեսպանին։ Նա Հալեպի մասին ինչ-որ բաներ է բղավել և հայտարարել, որ ցուցասրահի դահլիճից իրեն կկարողանան դուրս բերել միայն սպանելուց հետո։ Նշվում է, որ զինված անձը ներխուժել է պատկերասրահի տարածք, որտեղ անցկացվելիս է եղել «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսը: Լրատվամիջոցների փոխանցմամբ` նրանից բացի ևս 2 մարդ է վիրավորվել: Դեպքի վայր է ժամանել Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն: