27.11.2024
Հայաստանից՝ քոչարի պարը, Ադրբեջանից՝ տոլմայի պատրաստման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում են
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը մեկնում է Վրաստան. հայտնի է նաեւ այցի ամսաթիվը

Դեպտեմեբրի 16-ին նախատեսվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցը Վրաստան, որտեղ կահնդիպի այդ երկրի քաղաքական ղեկավարության հետ: Այս հայտնում է EADaily.com-ը, վկայակոչելով իշխանական շրջանակների իր աղբյուրները:


Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի 1-ին Երեւան պետք է այցելեր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, սակայն այնուհետեւ պարզ դարձան, որ այն վրացական կողմի խնդրանքով հետաձգվել է անորոշ ժամանակով: Ըստ կառավարության տարածած տեղեկատվության, այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո:


Նշենք, որ նախագահականի կայքում այցի մասին ոչ մի տեղեկատվություն չկա:


Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների օրակարգից դուրս չեն գալիս Վրաստանում հայկական համայնքի տարաբնույթ խնդիրները՝ սկսած եկեղեցիների կարգավիճակից ու պատկանելիությունից, մինչեւ հայոց լեզվի եւ գրականության առարկաների դասավանդման ժամերի քանակը հատկապես Սամցխե-Ջավախեթիի (Ջավախքի) դպրոցներում:


Այս խնդիրները բավականին մեծ էմոցիոնալ լիցք են պարունակում իրենց մեջ եւ հարաբերությունների համար համապատասխան ֆոն ստեղծում:


Մյուս կողմից, չեն դադարում քննարկումները Վրաստանի տարածքով արտաքին աշխարհի հետ Վերին Լարսից բացի այլ հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ: Խոսքն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով առեւտրային ուղիների վերաբացման, մասնավորապես` աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորություն մասին է: