Հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը Թուրքիային պարտավորեցնում է աջակցել Իսրայելի ինտեգրմանը այն միջազգային կառույցներին, որի անդամ է նաեւ ինքը: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Նա հասկացրել է, որ երկու երկրների մերձեցումը, մասնավորապես, արդեն հանգեցրել է նրան, որ Անկարան այլեւս չի առարկում Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանին կից իսրայելական ներկյացուցչության բացմանը: «Այս համաձայնագիրը նաեւ Թուրքիային պարտավորեցնում է աջակցել Իսրայելի ինտեգրմանը այն բոլոր միջազգային կառույցներին, որոնց անդամ է Թուրքիան: Մասնավորապես Թուրքիան հետ կվերցնի իր առարկությունը ՆԱՏՕ-ին կից իսրայելական գրասենյակ բացելուն»- ասել է վարչապետը, որը հրապարակել է գործարքի մանրամասներրը Հռոմ կատարած իր այցի ժամանակ: Անցած ամիս Իսրայելը ՆԱՏՕ-ից առաջարկ էր ստացել՝ մշտական ներկայացուցչություն բացել Բրյուսելում ու ընդունել էր այն: